Այս տարվա հուլիսը դարձել է պատմության մեջ ամենաշոգ ամիսը. NASA
Այլ
NASA-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարում, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես լրագրողներին հայտարարել է NASA-ի գլխավոր կլիմայագետ Գևին Շմիդտը, ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը հաշվարկել է, որ այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 0,84 աստիճանով բարձր է եղել 1950 – 1980 թվականների միջին ջերմաստիճանից և 0,18 աստիճանով բարձր՝ նախկին ռեկորդային ամիսներից՝ 2011 թվականի հուլիսից և 2015 թվականի հուլիսից: Այդ երկու ամիսներին գլոբալ ջերմաստիճանը եղել է գրեթե նույնը:
NASA-ի տվյալներով՝ ռեկորդային շոգ ամիսների հնգյակի մեջ են մտնում նաև 2009 թվականի հուլիսը և 2014 թվականի օգոստոսը. այսինքն՝ վերջին տարիներին ռեկորդներ են սահմանվում մշտապես:
Գիտնականների մեծ մասը մոլորակի տաքանալու պատճառը համարում է հանածո վառելիքի այրումից ջերմոցային գազերի արտանետումները: Սակայն գիտնականները կլիմայի փոփոխման պատճառների վերաբերյալ միասնական կարծիքի չեն հանգել, թեև նրանց համար բուն փոփոխությունն ակնհայտ է:


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում