Օբաման ընդհատել է արձակուրդն՝ ընտրություններում Քլինթոնին աջակցելու նպատակով
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդհատում է իր արձակուրդը, որպեսզի փող հանգանակի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցելու համար, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Օբաման ծրագրում է մասնակցել այն ընթրիքին, որը կազմակերպվելու է դեմոկրատների ընտրարշավի կարիքների համար միջոցների հանգանակության նպատակով: Միջոցառման կազմակերպիչները, որը տեղի կունենա Մասաչուսեթսի նահանգի հարավ - արեւելքի Մարթաս Վինյարդ կղզում, դեմոկրատներ Հենք եւ Քերոլ Բրաուն Գոլդբերգներն են, ընտանեկան զույգ, որի տունը գտնվում է Չիլմարք քաղաքում: Օբաման հանգստի համար այնտեղ է ժամանել կնոջ՝ Միշելի եւ դուստրերի՝ Մալիայի եւ Նատաշայի հետ, նշել է գործակալությունը:
Զանգվածային լրատվամիջոցները չեն կարողանա լսել Օբամայի դիտողություններն ու պատասխանները շուրջ 60 բարերարների հարցերին, որոնք, ինչպես սպասվում է, ներկա կլինեն ընթրիքին, գրում է գործակալությունը: Տոմսերի արժեքն, ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, կազմում է 33 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' EPA


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)