Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Արցախ Հանրապետությունը վաստակել է քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը. Բակո Սահակյան

Հրապարակումներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) թերթին: Ներկայացնում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տրամադրված հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

«-Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղը միջազգային համայնքի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հակամարտությունը, կարծես, գնալով ավելի է ճահճանում: Ի՞նչ է պետք անել երկխոսությունը վերսկսելու և հակամարտության լուծման գործում տեղաշարժ ունենալու համար։

-Երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քաղաքական, իրավական եւ հոգեբանական բնույթի քայլեր: Քաղաքական ասպարեզում առաջին հերթին անհրաժեշտ է խստորեն հետեւել 1994-1995թթ. զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագրերի դրույթներին, ինչպես նաեւ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջնորդ երկրների եւ միջազգային հանրության հորդորներին: Իրավական հարթությունում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, որտեղ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության լիիրավ կողմ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում: Անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նրա անմիջական կողմերից մեկի՝ Արցախի բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է հոգեբանական հատվածին, ապա այստեղ հիմնական խոչընդոտը հանդիսանում է Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած կարծրատիպերից եւ հարգի այլ ժողովուրդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ հրաժարվի անհեռանկարային եւ արկածախնդիր քաղաքականությունից:

-Այլապես, դիվանագիտական տեսանկյունից որո՞նք են այն զիջումները, որոնց դուք պատրաստ կլինեիք գնալ լարվածությունը թուլացնելու համար:

-Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա- ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան:

-Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի միջազգային քաղաքական ճանաչման գործում եղե՞լ է, արդյոք,առաջընթաց: Եվ ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հարավային Կովկասի կայունության գործում:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ընթանում է բավականին ակտիվ, եւ մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել այս ուղղությամբ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես եւ մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ եւս: Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջրանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը:

-1994 թվականի մայիսի 12-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը: Ինչու՞ այն խախտվեց ապրիլի սկզբին:

-Զինադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողմից քառօրյա լայնածավալ պատերազմ սկսելու հետեւանքով: Իսկ նման ագրեսիայի հիմնական պատճառն Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որի հիմքում հայատյացության քաղաքականությունն է եւ կառավարման համակարգի ձեւը, որը կարելի է որակել որպես բռնապետական եւ տոտալիտար: Իսկ այդպիսի պետությունները, ինչպես բազմիցս վկայել է համաշխարհային պատմությունը, միշտ էլ վարում են ագրեսիվ քաղաքականություն:

-Ինչպիսի՞ն է փախստականների իրավիճակն այսօր:

-Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք բնակավայրեր, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տունը եւ ժամանակավորապես տեղափոխվել են հարակից բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ: Պետությունը մշակում է տարբեր ծրագրեր նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման եւ տների վերականգնման ուղղությամբ:

-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Ինչպե՞ս է զարգանում տարածաշրջանի ֆինանսական կացությունը: Արդյոք այնտեղ գործու՞մ են ֆրանսիական կամ եվրոպական ընկերություններ:

-Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներն են սեփական ռեսուրսները, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի կողմից տրամադրվող աջակցությունը: Մինչեւ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության տարեկան աճը կազմում էր միջինը 9%: Իհարկե, պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա, բայց մենք անելու ենք հնարավորը հետագայում եւս երկրի առաջընթացն ապահովելու համար: Արցախում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը հանդիսանում է բանկային ոլորտը: Մեր երկրում ներկայացված են տարբեր առաջատար բանկերի մասնաճյուղեր, եւ հույս ունենք, որ դրանց թիվը հետեւողականորեն աճելու է: Ինչ վերաբերում է ֆրանսիական կամ եվրոպական ընկերությունների ներգրավվածությանը, ապա նման համագործակցություն առկա է, սակայն այն ընթանում է հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով:

-Դուք բնակչության ինքնորոշում եք պահանջում ձեր անկախության համար: Արդյոք, դա ենթադրու՞մ է, որձեր կարծիքով, որևէ աշխարհագրական շրջանակում խմբավորված յուրաքանչյուր փոքրամասնություն իրավասու է պահանջել իր ինքնորոշումը:

-Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Արցախի ժողովուրդը 67 տարի պայքարել էր մեզ համար խորթ եւ արհեստականորեն ստեղծած Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրական լուծը թոթափելու համար: Ի միջիայլոց, այս որոշումը մեր ժողովրդի կամքին հակառակ ընդունել եւ իրականացրել է բոլշեւիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղը: 1988 թվականին մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: 1991 թվականին ստեղծել ենք անկախ պետություն: Մենք ստիպված ենք եղել այն պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից: Եվ արդեն քառորդ դար է կառուցում ենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն: Ի դեպ, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակություն կերտելու տեսանկյունից մեր երկիրն անհամեմատելիորեն առաջ է Ադրբեջանից եւ շատ ու շատ ճանաչված պետություններից: Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը:

-Ի վերջո, ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ֆրանսիական և եվրոպական քաղաքական դասին Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) և Comité de l'Europe (Եվրոպայի կոմիտե) թերթերի միջոցով։

-Մեզ հաճախակի են հղում նման հարց, որն, ըստ էության, արտացոլում է նաեւ Եվրոպա-Արցախ հարաբերությունների տեսլականը: Այն, որ մենք պատկանում ենք մի ընդհանուր քաղաքակրթության, կարծում եմ, անվիճելի փաստ է: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Եվրոպան վերջանում է Արցախում: Մենք գտնում ենք, որ Եվրոպան սկսում է Արցախից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված