ՌԴ-ն անկեղծորեն ձգտում է վերականգնել հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանն անկեղծորեն է տրամադրված Թուրքիայի հետ երկկողմ կապերի վերականգնման ու զարգացման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք անկեղծորեն ձգտում ենք վերականգնել լիաֆորմատ հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ՝ երկիր, որի հետ նախորդ շատ տարիների ընթացքում ձևավորվել ու հաստատվել են համագործակցության և փոխգործակցության բացառիկ հարաբերություններ»,-ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ կայացած հանդիպմանը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցը հաստատեց լիարժեք աշխատելու մեր փոխադարձ տրամադրվածությունը ոչ միայն մեր երկկողմ կապերը վերականգնելու, այլև զարգացնելու ուղղությամբ»,-հավելել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում