Փրկարարներն օգնության են հասել Հրազդանի կիրճում ջրահեղձվող քաղաքացուն
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 16-ին ժամը 13.35-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արաբկիր այգու մոտակայքում՝ Հրզադանի կիրճում, քաղաքացի է ջրահեղձվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ջրասուզակ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Ժամը 14.02-ին փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ