Հայկական եկեղեցին ընդգրկվել է Բուենոս Այրեսի տեսարժան վայրերի պաշտոնական ցանկում
Աշխարհ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պաշտոնապես ընդգրկվել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie-ն, զբոսաշրջիկների համար նախատեսված քաղաքի ուղեցույցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, հուշարձանները, թատրոնները և այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրվում այցելել:
«Ճանաչենք Բուենոս Այրեսը» ծրագրի կազմակերպիչներն այդ ցանկում ներառել են նաև հայկական տաճարը' ցույց տալու համար քաղաքում հայկական նշանակալի ներկայությունը:
Այս առիթով մի շարք զբոսաշրջվարների ընդունել է Արգենտինայում և Չիլիում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը: Արքեպիսկոպոսը նրանց է փոխանցել հայ եկեղեցու պատմությանն առնչվող գրականություն, ինչպես նաև ուղղորդել սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատմությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու հարցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում