Ռիո 2016. Միհրան Հարությունյանը կիսաեզրափակչում է և կմրցի ադրբեջանցու հետ
Սպորտ
Ռիո դե Ժանեյրոյում շարունկավում է ամառային Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը հաջող ելույթ ունեցավ նաև քառորդ եզրափակչում:
66 կգ քաշային կարգում Հարությունյանը ուժերը չափեց Հարավային Կորեան ներկայացնող մարզիկի՝ Ռյու Հանսուի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Հաջորդ փուլում Հարությունյանի մրցակիցը լինելու է Ադրբեջանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում մեր մարզիկը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Ահմեդ Սալեհ Կհանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու