Microsoft ընկերությունը կարտադրի նոութբուքեր՝ «հարմար» կափարիչներով
Հասարակություն
Microsoft ընկերությունը կսկսի թողարկել նոութբուքեր՝ ալկանտարայի գործվածքից կափարիչներով: Նորույթի մշակմամբ զբաղվել է դիզայներ Ռեյչել Բելը, դրա համար նրան պահանջվել է մեկուկես տարի, հաղորդում է WWD-ին: Բելի խոսքով՝ գործվածքը հաճելի է շոշափելիս եւ օգտատիրոջը հարմարավետության զգացում է տալիս:
Նախատիպն ստեղծելիս դիզայներները պետք է լուծեին մի քանի խնդիրներ. նախ, անհրաժեշտ էր ապահովել գործվածքի խտությունը, երկրորդ, այնպես անել, որ այն կայուն լինի աղտոտման նկատմամբ: Մեկ կափարիչի արտադրության համար պահանջվում է մինչեւ հինգ շաբաթ, գինը 159 դոլար է:
Բելի կարծիքով՝ նորույթի տարածման համար առավել հեռանկարային շուկաներ կդառնան ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:
Ալկանտարայի գործվածքը, որը նաեւ անվանում են արհեստական թավշակաշի, հարդարման նյութ է, արտոնագրել եւ արտադրում է Իտալիայի Аlcantara SpA ընկերությունը: Գործվածքը մշակվել է 1970-ական թվականներին ճապոնացի գիտնական Միեսի Օկամոտոյի կողմից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ