86-ամյա տրիատլոնիստ միանձնուհին նկարահանվել Է Nike-ի տեսահոլովակում
Հասարակություն
Nike ընկերությունը, որը մասնագիտացած է մարզական հագուստի եւ կոշիկների արտադրության բնագավառում, իր YouTube-ալիքում հրապարակել է տեսահոլովակ 86-ամյա միանձնուհի Մադոննա Բադերի մասին: Տարեց կինն զբաղվում է տրիատլոնով՝ մարզաձեւ, որն իրենից ներկայացնում է մրցություն՝՝ բաղկացած լողի, հեծանվավազքի եւ վազքի փուլերից:
«Առաջին 45 մրցափուլերն իմ վերջը չտվեցին»,- կատակում է միանձնուհին լողահերթի սկսվելուց առաջ: Տեսահոլովակի մեկնաբանությունում նշված է, որ «երիտասարդությունը տարիքային սահմաններ չունի»:
Բադերը 45 անգամ մասնակցել է տրիատլոնի Ironman երկար տարածության մրցումներին եւ նույնիսկ սահմանել է ռեկորդ՝ դառնալով մրցության ամենատարեց մասնակիցը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)