Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Կիսաեզրափակչում Հարությունյանը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևին:
Ավելի վաղ՝ 1/8 եզրափակչում, Հարությունյանը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Ահմեդ Սալեհ Կհանին, քառորդ եզրափակչում 2:1 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեան ներկայացնող մարզիկի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու