Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրքին և դուրս եկավ եզրափակիչ
Սպորտ
Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակչի ուղեգիր:
Կիսաեզրափակչում մեր մարզիկը հաղթեց Թուրքիան ներկայացնող Իլդեմ Կեքին: Գրանցվեց 9:0 հաշիվը:
Ավելի վաղ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիան ներկայացնող մարզիկի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու