Կառավարությունը սոցփաթեթի ոլորտում խնդիրների լուծման իրավական լուծումներ է ներկայացնում
Հասարակություն
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Սոցիալական փաթեթի ոլորտում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու և իրավական լուծումներ ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով գործադիրը քննարկելու է իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը կքննարկվի կառավարության օգոստոսի 18-ի նիստում:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կասեցնել սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքը՝ պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն: Սոցփաթեթից օգտվելու համար՝ սահմանվելու է զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող՝ բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձև և դրա տրամադրման կարգ:
«Նախագծով հստակեցվելու են սոցիալական փաթեթի հատկացման կարգում սոցիալական փաթեթի սահմանաչափը ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար, հստակեցվելու է համատեղությամբ աշխատողների սոցիալական փաթեթի շահառու դառնալու նախապայմանը՝ սահմանելով, որ հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին՝ նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսի չափով ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում անձը կարող է օգտվել սոցփաթեթից»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ