Հայաստանում մարտական մեքենաների անձնակազմի վերապատրաստման համար ջրամբար է կառուցվել
Քաղաքական
Հայաստանի ռուսական ռազմաբազայում կայացել է նոր ուսումնական հատուկ ջրամբարի բացումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Զրահատեխնիկայի ստորջրյա պարապմունքների համար նախատեսված ջրամբարը կառուցվել է «Կամհուդ» զորավարժարանի տարածքում:
Շուրջ մեկ հեկտար տարածք զբաղեցնող ջրամբարի շինարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր զինվորական հատուկ տեխնիկա:
«Նման ջրամբար կառուցվում է առաջին անգամ: Այն նոր հնարավորություններ է բացում տանկերի և ռազմական մեքենաների անձնակազմերի՝ ջրային տարածությունները հաղթահարելու հմտությունները կատարելագործելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ