Օլանդը, Մերկելը և Պորոշենկոն քննարկել են Դոնբասում իրավիճակի քաղաքական կարգավորումը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Դոնբասում իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: Այդ մասին հաղորդել է Ուկարիանայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները վերահստատել են իրենց հանձնառությունը՝ Դոնբասում և Ղրիմում իրավիճակը համատեղ ուժերով լուծելու հարցում՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով և ընդգծել շարունակական փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ «նորմանդական ֆորմատո»-ով»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում