Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն է
Սպորտ
Արթուր Ալեքսանյանը նոր պատմություն կերտեց հայկական ըմբշամարտում: Աշխարհի կրկնակի չեմպիոնը նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ: Վերջին 20 տարիների ընթացքում սա մեր առաջին օլիմպիական մեդալն է:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98կգ քաշայինների պայքարում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար դիմակայությունում ուժերը չափեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Կաբերա Լուգոյի հետ:
Մեր մարզիկը հաղթեց 3:0 հաշվով և հռչակվեց օլիմպիական չեմպիոն:
Ավելի վաղ 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել Ռումինիան ներկայացնող մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում մեր մարզիկը հաղթել էր Թուրքիան ներկայացնող Իլդեմ Կեքին՝ 9:0 հաշվով:
Շնորհավորում ենք Արթուրին և երկրպագուներին` փառահեղ նվաճման համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու