Գոռ Մինասյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Սպորտ
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ներկայացուցիչ ծանրորդ Գոռ Մինասյանը (+105) գերծանր քաշային կարգում գրանցեց լավագույն երկրորդ արդյունքը:
Երկամարտի 451 կգ արդյունքով մեր մարզիկը արծաթե մեդալ նվաճեց:
Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում գրանցեց 241 կգ արդյունք:
Սա Հայաստանի 4-րդ մեդալն է Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում, երկրորդը` ծանրամարտում:
Իսկ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն աշխարհի ռեկորդ սահմանեց` երկամարտի 473 կգ արդյունքով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու