«Հայկական ժամանակ». Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա կստանա
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշման նախագծին։ Նախագիծը պատրաստել է ՀՀ ոստիկանությունը, ստորագրել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ընկերությունը պետք է արտադրի քաղաքացիական զենք, փամփուշտներ, նաև զենքի վերանորոգման իրավունք ունենա։ Քաղաքացիական է նաև գազային արցունքաբեր զենքը։ Կարելի է եզրակացնել, որ այս ընկերության համար նման լիցենզիայի նախագիծ ներկայացնելով մտադրություն կա զենք պատվիրել կամ վերանորոգել տալ զենքը։ Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, պատասխանեցին, թե պետք է գրավոր հարցում ներկայացնել։ Մեր տեղեկություններով «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՌԴ նախկին փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին։ Մենք փորձեցինք ընկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաև Աղաբեկյանից, բայց նա չպատասխանեց մեր զանգերին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից