Հայաստանում 96.4 հազար մարդ աշխատանք է փնտրում
Հասարակություն
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.4 հազար մարդ: Նրանցից 63.1 հազարը կանայք են, 22.6 հազարը' երիտասարդներ:
Տվյալները լրագրողներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81.2 տոկոսը կամ 78.2 հազար մարդ: Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.6 տոկոսը կամ 53.7 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը գործազուրկների 24.5 տոկոսն է (19.2 հազար մարդ), հաշմանդամություն ունեցող անձինք գործազուրկների 3.5 տոկոսն են կամ 2.8 հազարը»,-տեղեկացրեց Արտակ Մանգասարյանը:
Նրա խոսքով' գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 50.5 տոկոս է, որից երիտասարդները 39.8 տոկոս են կազմում:
Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը 1 միլիոն 71.5 հազար է կամ 91.4 տոկոս: «Գործազուրկների շրջանում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը 12.4 տոկոս է, միջին մասնագիտական կրթություն ունեցողները 18.5 տոկոս են կազմում, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները 5.6 տոկոսն են, ընդհանուր միջնակարգ կրթությունները ունեցողները' 54.7 տոկոս, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները' 8.8 տոկոս»,-նշեց պաշտոնյան:
Նա հայտնեց, որ Զբաղվածության պետական գործակալությունում այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ' ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, 5.6 տոկոսով ավելացել է հաշվառվածների թիվը: «Մեզ մոտ հաշվառվում են նաև ծրագրերում ընդգրկվելու համար»,-հավելեց Արտակ Մանգասարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ