Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Եվ սա կոչվում է մեծ սպո՞րտ…

Վերլուծական

Աշխարհի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող համաշխարհային օլիմպիական խաղերի վրա, որը, սակայն, դատելով ամենայնից, արդեն իսկ կարելի է համարել ամենաանարդարներից մեկը օլիմպիական խաղերի անցկացման ողջ պատմության մեջ:

Համաձայնե՛ք, այն, ինչ տեղի ունեցավ 31-րդ ամառային օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում, այլ կերպ, քան այլանդակություն, չես կարող անվանել. 66 կգ քաշային կարգի վճռորոշ գոտեմարտում հանդիպում էին հայաստանցի Միհրան Հարությունյանը եւ սերբ Դավոր Շտեֆանեկը՝ Ըմբշամարտի միջազգային միության նախագահ Նենադ Լալովիչի հայրենակիցը (հենց այս հանգամանքն էր, որ պետք է վճռորոշ ազդեցություն ունենար սերբի «հաղթանակի» ապահովման գործում):

Ու չնայած դեռևս մենամարտը չսկսած' արդեն իսկ որոշ չափով պարզ էր, որ այն ամենևին էլ ամենանաչառներից չէր լինելու, բայց որ այս աստիճան լկտի ընթացք ու ավարտ կունենար, քչերը կարող էին երևակայել. գորգի մրցավարի համակրանքը հենց մարտի ամենասկզբից էր նկատելի:

Ակնհայտ էր, որ մենամարտից առաջ շատ որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել մրացավարների հետ' այն ցանկացած գնով հօգուտ սերբի ավարտելու. չնայած վերջինիս կողմից թույլ տրված բազում խախտումներին ու անթույլատրելի հնարքներին' այդպես էլ մրցավարը ի վնաս սեփական հայրենակցի ոչ մի որոշում չկայացրեց' թույլ տալով Շտեֆանեկին անգամ գլխով սանձարձակ հարված հասցնել մեր մարզիկին, որից հետո էլ, բացառապես շնորհիվ մրցավարի ծախվածության, սերբը կարողացավ մի կերպ իրենով անել օլիմպիական ոսկին:

Ամեն անգամ, երբ գալիս է օլիմպիական խաղերի ժամանակը, ակամա փորձում ես ինքդ քեզ ինչ-որ կերպ համոզել, որ այն բոլոր անարդարություններից ու բռնություններից, որ բնորոշ են մարդկային գործունեության հիմնական բնագավառներին, գոնե սպորտում հնարավոր կլինի խուսափել' փորձելով գոնե այս մի ոլորտը մաքուր պահել աղտեղություններից: Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, այս անգամ ևս հույսն այս չարդարացվեց:

Այն, որ գրեթե բոլոր ժամանակներում էլ մեծ սպորտն ու մեծ քաղաքականությունը միմյանց հետ գրկախառնված են հանդես եկել, նորություն չէ. բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ այս կամ այն երկրին զրկել են սպորտային մրցումներին մասնակցելու իրավունքից' ելնելով քաղաքական նեղ շահերի սպասարկման մղումից. չնայած թվացյալ թափանցիկությանը, մեծ մրցաշարերը միշտ էլ աչքի են ընկել իրենց կոռումպացվածության բարձր մակարդակով ու այլազան խաբեություններով, որոնց հիմնական զոհ, որպես կանոն, դառնում են այն երկրները, որոնք չունեն համապատասխան կապեր ու ազդեցության գործակալներ համաշխարհային սպորտի վերին էշելոններում ու փորձում են սեփական պատիվը աշխարհի առաջ բարձր պահել բացառապես սեփական մարզիկների բազգի ուժով. նմանատիպ երկրներից է նաև Հայաստանը, որի փառահեղ մարզիկները բազմիցս են աշխարհին ապացուցել' արժանի ենք հարգանքի:

Անխո՛ս, այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 16-ին, իսկական անարգանք էր ոչ միայն ուղղված մեզ, այլև' մեծ սպորտին' առհասարակ:

Համաշխարհային սպորտի կոռումպացված շեֆերը, որ վաղուց իսկական պատուհասի են վերածվել աշխարհի գլխին, իրենց լռությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին ու աներկբայորեն փաստեցին, որ ներկայումս սպորտում օբյեկտիվության մասին խոսելը դեռևս շատ վաղ է. այստեղ խոսում են ինչպես ԽԾԲ-ական, այնպես էլ պարզ փողի լեզվով, ուր մարդկային արժանիքներն ու պատիվը տեղ չունեն. կարևորն այն է, թե դու ում հորեղբոր տղան ես կամ զոքանչի թոռը, իսկ մնացածը հընթացս լուծվող հարցեր են…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված