ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին
Արտակարգ Պատահար
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը և պահվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից, կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:
Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է' ծնված 1954թ.: Նա, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ