Հիմնանորոգվում է Նուբարաշենի կենտրոնական զբոսայգին
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագրով շարունակվում է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումը: Ըստ այդմ, ընթանում են այգու անցուղիների բետոնե նոր սալիկների, եզրաքարերի տեղադրման և հարակից այլ աշխատանքներ: Նախատեսվածի համաձայն' այգին կունենա նոր նստարաններ, ամառային և ձմեռային զրուցարաններ, սանհանգույցներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեխաների ժամանցն ապահովելու համար այգում կտեղադրվեն մանկական և մարզական խաղասարքեր, կկառուցվի մշակութային միջոցառումների բեմահարթակ՝ հարակից շատրվանով: Այգում կանցկացվեն ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր:
Այգու հիմնանորոգումը մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացման ռազմավարության հերթական օրինակն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)