Մասիսի քաղաքապետի 2-րդ թեկնածուն է առաջադրվել
Քաղաքական
Սեպտեմբերի 18-ին ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերի 317 համայնքում:
Նշանակված օրը Արարատի մարզի Մասիս քաղաքում ևս կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություններ:
ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Կարապետ Օհանյանն ինքնաառաջադրվել է, նշենք, որ այս քաղաքի ղեկավարի ընտրություններում արդեն երկրորդ թեկնածուն է մտնում պայքարի մեջ:
Այսպիսով, ԲՀԿ-ական ինքնաառաջադրված Օհանյանը պայքարի դուրս կգա «ՀԷՑ» ՓԲԸ ՆՎՎ պետի տեղակալ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի դեմ, ով հանրության շրջանում հայտնի «Թույների Մհերի» որդին է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ