Մինո Ռայոլան գնել է Ալ Կապոնեի առանձնատունը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքակնի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո ՌայոլանՖ լորիդայում 7 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել, որը ժամանակին պատկանել է իտալական ծագումով հայտնի գանգստեր Ալ Կապոնեին:
Ալ Կապոնեն առանձնատունը ձեռք է բերել 1928թ., և այդ ժամանակաշրջանին բնորոշ յուրահատուկ դիզայնը պահպանվել է մինչ օրս:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռայոլան կարողացել է հաջողությամբ ավարտել իր հաճախորդներ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի և Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Միայն Պոլ Պոգբայի տրանսֆերից Մինո Ռայոլան 20 միլիոն եվրո եկամուտ է ստացել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու