Քաղցկեղը կոչնչացնեն նանոկիբորգների բանակի օգնությամբ
Հասարակություն
Մոնրեալի Պոլիտեխնիկական դպրոցի, Մոնրեալի համալսարանի եւ Կանադայի Մակգիլի համալսարանի հետազոտողներն ստեղծել են նանոկիբորգներ, որոնք կարող են դեղը հասցնել քաղցկեղային ուռուցքներին: Գյուտը նման մյուս մշակումներից տարբերվում է նրանով, որ ազդանյութերն ունակ են ճշտորեն նշան բռնելու չարորակ բջիջների վրա: Գիտնականների հոդվածը հրապարակվել Է Nature Nanotechnology հանդեսում:
Նանոկիբորգներն իրենցից ներկայացնում են մտրաթելիկային մանրէներ, որոնք ներսում դեղորայքային պատրաստուկներ են կրում: Դրանք կարող են գտնել թթվածնից աղքատացած այն հատվածները՝ այսպես կոչված հիպօքսիկ գոտիները, որոնք գտնվում են ուռուցքներում: Այդ գոտիները գոյանում են բջիջների աճող զանգվածի կողմից թթվածնի զգալի սպառման հաշվին եւ աչքի են ընկնում բուժման մեթոդների մեծ մասի նկատմամբ մեծ կայունությամբ, ներառյալ ճառագայթաբուժությունը:
Ընդամենը մարդու օրգանիզմ կներարկվի շուրջ հարյուր միլիոն նման ազդանյութ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ