Վարուժան Ավետիսյանի կոչը Անդրիաս Ղուկասյանին
Քաղաքական
«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանը կոչ է արել հասարակական գործիչ Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը։
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:
Վարուժան Ավետիսյանի նամակում, մասնավորապես, նշված է.
«Այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը:
Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին:
Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը:
Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ