Ռիո 2016. պայքարը շարունակելու փոխարեն մարզուհին օգնել է ընկած մրցակցին (տեսանյութ)
Սպորտ
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 5000 մետր վազքի կիսաեզրափակչում նորզելանդացի մարզուհի Նիկի Համբլինը ընկել է և իր հետ տապալել է ամերիկուհի Էբի Դ՛Ագոստինոյին: Վեր կենալուց հետո ամերիկուհին վազքը շարունակելու փոխարեն օգնել է մրցակցին: Հետո ամերիկուհին ինքն է ընկել, իսկ նորզելանդացի մարզուհին պատասխան օգնությունն է ցույց տվել:
Նշենք, որ երկու մարզուհիներն էլ եզրափակչին մասնակցելու իրավունք է ստացել, սակայն Դ՛Ագոստինոն ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի այն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու