«Երևան ջուր» ընկերությունում կոնֆլիկտային իրավիճակ է. գործը վարչական դատարանում է
Իրավունք
«Երեւան Ջուր» ընկերությունն աշխատանքից ազատել է Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության 40 աշխատակիցներին այն պատճառով, որ նրանք ուսումնասիրություններ են կատարել եւ հայտնաբերել մի շարք ապօրինություններ, որոնց մասին տեղեկացրել են ընկերության տնօրինությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի համար անհասկանալի են աշխատակիցներին ազատելու դրդապատճառները:
«Տնօրինության աշխատակիցները 5300 ակտ են կազմել եւ 7 զեկույց են ներկայացրել «Երեւան Ջուր» ընկերությանը, սակայն այն ոչ մի խորհրդակցություն չի արել այս ուղղությամբ, ոչ մի քայլ չի ձեռնարկել բացահայտված թերությունները շտկելու ուղղությամբ», - հայտարարեց Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում