Դավիթ Սանասարյանը ժողովրդին կոչ է անում միասնաբար Անդրիաս Ղուկասյանին հորդորել դադարեցնել հացադուլը
Հասարակություն
«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ Սանասարյանը կալանավայրից իր փաստաբանի միջոցով կոչ է արել ժողովրդին միասնաբար հորդորել Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, որը շարունակվում է արդեն 18 օր։
«Հարգելի՛ ընկերներ, գիտեմ, որ այս պարագայում ձեզանից շատերն են անհանգստացած Անդրիասի առողջական վիճակով, սակայն անջատ-անջատ կոչեր անելն ու անհանգստանալն այս գործում ոչ մի օգուտ չեն բերի:
Ուստի, կոչ եմ անում' միավորվել Ազատության հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ»,– ասվում է կոչում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հացադուլը դադարեցնելու կոչով Անդրիաս Ղուկասյանին դիմել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)