Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 17-ից 18-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ից:
Մասնավորապես' Երևանի Քանաքեռ 14-րդ և Մելիք Մելիքյան փողոցների միջնամասում այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում' մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Սուրբ Տրդատ» եկեղեցու մոտակայքում' մոտ 2 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ