ՄԻԵԴ-ին 18255 եվրո կփոխանցվի. ինչ-որ մեկը սխալ որոշումների համար պետք է պատասխան տա, թե՝ ոչ. վարչապետ
Քաղաքական
Այսօր կառավարության նիստին որոշում կայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի ապրիլի 7-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պետական բյուջեից Արդարադատության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 18255 (տասնութ հազար երկու հարյուր հիսունհինգ) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ' վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմին և Ֆինանսների նախարարությանն՝ իրեն ներկայացնել, թե 2014-2015 և 2016-ի անցած ամիսների ընթացքում Հայաստանն ինչքան գումար է փոխանցել ՄԻԵԴ-ին.
«Եվ ընդհանրապես այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՝ ոչ։ Պետք է մուտքագրել, քննարկել, հասկանալ և Արդարադատության նախարարությունը թող մի հատ քննարկի»- ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ