Վարչապետը ծափահարություններով շնորհավորեց հայ մարզիկներին
Հասարակություն
Այսօր կառավարության նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը և կառավարության անդամները ծափահարություններով շնորհավորեցին Ռիոյում ընթացող ամառային 31-րդ օլիմպիական խաղերի մասնակից հայ մեդալակիր մարզիկներին:
«Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին, Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, նրանց ցանկանում ենք նորանոր հաջողություններ»,- նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ ակնկալիքներ ունեն ազատ ոճի այն ըմբիշներից, ովքեր դեռևս չեն մտել պայքարի մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)