Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ

Վերլուծական

Վերնագրում արտահայտված հարցրադրումն ամենևին էլ հռետորական չէ և որոշակի պատասխան է ենթադրում: Գիտեմ նաև, որ հարցի պատասխանը խիստ սուբյեկտիվ է լինելու՝ պայմանավորված քաղաքական կոնյուկտուրայով:

Օրինակ Հայաստանի իշխանությունների և նրանց համակիրների համար քաղբանտարկյալներ չկան ու բոլոր այն մարդիկ, ովքեր կալանավորված են, որոշակի խնդիրներ ունեն քրեական օրենսգրքի հետ:

Ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները, բնականաբար, այլ տեսակետ ունեն:

Նրանց համար քաղբանտարկյալ են բոլոր այն մարդիկ, ովքեր հակադրվում են Սերժ Սարգսյանի իշխանությանը, անկախ այն հանգամանքից, օրենք խախտել են, թե՝ ոչ:

Շահեն Հարությունյանը՝ նոյեմբերի 5-ի գործով վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի 17-ամյա որդին, բնականաբար, կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, և երեկվանից Ազատության հրապարակում միայնակ հացադուլ է անում՝ նրանց ազատ արձակելու պահանջով:

Շահենի հացադուլն ավելի շուտ բարոյական ակցիա է և հազիվ թե ազդի մարդկանց բանտում պահելու կամ ազատ արձակելու իշխանությունների դիրքորոշումների վրա:

Մյուս կողմից, քաղաքական իմաստով անհեռանկար այս ծայրահեղ քայլը, կարող է վտանգել հենց Շահենի ազատությունը:

Նա նույն նոյեմբերի 5-ի գործով դատապարտվել է պայմանական ազատազրկման, մի քանի անգամ նախազգուշացվել է իշխանությունների կողմից, իսկ արդեն երեկ ծանուցագիր է ստացել ՔԿՀ վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնից:

Շահենի պապը, հայրը քաղբանտարկյալ են եղել դեռ խորհրդային տարիներին, և թերևս, ընտանեկան հանգամանքների բերումով, նա գիտի, թե ինչ է թաքնված այդ կարգավիճակի տակ:

Բայց վստահ եմ, Շահենը հստակ չի կարող պատասխանել, թե հիմա տարբեր գործերով կալանավորված ու անազատության մեջ գտնվեղ տասնյակ մարդկանցից հատկապես ովքեր և ինչու են քաղբանտարկյալ:

Անձամբ ես կարծում եմ, որ այս հարցում հարկ է դուրս գալ «սև-սպիտակի» պարզունակ սխեմայից և փորձել գտնել օբյեկտիվ պատասխան:

Իմ անձնական կարծիքով, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը կամ Անդրիաս Ղուկասյանը ոչ թե զանգվածային անկարգություններ են կազմակերպել, ինչի համար մեղադրվում են, այլ ընդամենը համակարգել են քաղաքական ակցիաներ:

Ըստ այդմ, նրանք քաղկալանավորներ են և գոնե լավ է, որ նրանցից Արմեն Մարտիրոսյանը երեկ ազատ արձակվեց, իհարկե ոչ թե վիճահարույց քրգործը կարճելու, այլ վերաքննիչ դատարանի կողմից՝ գրավ կիրառելու հետևանքով:

«Սասնա Ծռեր խմբի» անդամները նույնպես քաղաքական պահանջներ են հնչեցրել և հնչեցնում, սակայն ես նրանց քաղկալանավոր համարել չեմ կարող, որովհետև քաղաքականությունը համարում եմ վերջացած այնտեղ, որտեղ կրակոց է հնչում:

Մյուս կողմից արդարացված չեմ համարում, որ ազատությունից պետք է զրկել այլ տասնյակ մարդկանց, թերևս միայն այն բանի համար, որ հրապարակավ զորակցել են «Սասնա Ծռերին»:

Եթե առկա են զինված խմբին աջակցելու կոնկրետ գործողություններ, այլ հարց է: Եթե դրանք չկան, ապա մարդկանց չի կարելի ճաղերի ետևում պահել՝ քաղաքական թեկուզ և սխալ դիրքորոշում ունենալու համար:

Նույն Շանթ Հարությունյանը և նրա ընկերները ընտրեցին գործունեության, ըստ իս, սխալ մարտավարություն, բայց նրանք բանտերում են, իրենց քաղաքական գործունեության և հայացքների համար: Նույնը չեմ կարող ասել անցած տարեվերջին Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամների մասին:

Հասարակությունը տեղյակ չէ այդ մարդկանց քաղաքական հայացքների ու ծրագրերի մասին, միայն գիտի, որ նրանք ինչ-որ դավադրություն էին ծրագրել:

Քաղբանտարկյալների ու նրանց ազատության թեման հարկ է զգուշությամբ արծարծել, որպեսզի թացը չխառնվի չորի հետ, ու հասարակությունը կարողանա օգնել մարդկանց, ովքեր ճաղերի ետևում են իրապես քաղաքական դրդապատճառներով:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված