Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Ռուս-թուրքական մեղրամիս՝ Հայաստանի հաշվին

Վերլուծական

«Ես չեմ կարծում, թե Մոսկվան ցանկանում է խնդրի վերջնական լուծում, բայց կա երկու բան, որ Մոսկվան ցանկանում է: Դուրս մղել Արևմուտքին գործընթացից այնքան, որքան հնարավոր է, և մերձենալ Բաքվի հետ: Եթե Մոսկվան մտածի, որ կարող է իր կողմը քաշել Բաքվին Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցով, նա կանի դա, բայց չի անցնի այն սահմանագիծը, որից այն կողմ Հայաստանն իր հայացքը կթեքի դեպի Արևմուտք»: Սա ամերիկացի հայտնի վերլուծաբան Փոլ Գոբլի տեսակետն է, որը գրեթե ճշգրտորեն արտացոլում է Ռուսաստանի՝ ղարաբաղյան քաղաքականությունը ու նրա վերջին գործողությունները Հարավային Կովկասում: Գոբլի ասածին, հավելենք, որ համառորեն խոսվում է «Լավրովի պլանի» մասին, ինչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի հարակից հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին, ԼՂ միջանկյալ կարգավիճակի հստակեցում՝ «ինքնավարությունից վերև, անկախությունից ցածր» տիրույթում, և իհարկե հակամարտության շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայում:

Թերևս այս ծրագիրն իրականացված տեսնելու ցանկությամբ է պայմանավորված Կրեմլի կովկասյան քաղաքականության կտրուկ ակտիվացումը վերջին տասնօրյակում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի իր գործընկերներին: Այդ բոլոր հանդիպումներն ունեցել են իրենց ուրույն օրակարգը և քաղաքական նշանակությունը, սակայն դրանց ընթացքում, ԼՂՀ թեման քննարկվել է ուղղակի կամ անուղղակի, օրակարգային կամ ստվերային հարթության մեջ:

Բաքվում և Երևանում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԼՂՀ խնդրի վերաբերյալ հայտարարություններ չի արել, բայց ակնհայտ է, որ նրա՝ հատկապես ադրբեջանական այցը ղարաբաղյան օրակարգ ուներ: Ռուս-թուրքական հարաբերությունների տասնամսյա ճգնաժամը, որը մի պահ կարող էր նույնիսկ հանգեցնել բախման, ավարտված է: Օգոստոսի 9-ին Պուտին-Էրդողան հանդիպումով սկսվել է ռուս-թուրքական հարաբերությունների նոր մեղրամիսը:

Գրեթե միշտ այդպես է եղել ռուս-թուրքական 14 պատերազմներից հետո: Մենք՝ հայերս, սկզբում միամտաբար ոգևորվել ենք, կարծել ենք, որ պատերազմում «արդար» ռուսները կլուծեն մեր հարցերը, հետո տվել ենք գլխներիս, որովհետև քաղել ենք ռուս-թուրքական հերթական մեղրամսի «քաղցր» պտուղները:

Այդպես եղել է գրեթե միշտ, սակայն մենք դասեր չենք քաղել և շարունակ սխալվում ենք ու սխալվում:

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը և ԱԳ նախարարը ասել են, թե ԼՂՀ հարցը կքննարկվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափում: Էրդողանը կարևորել է նաև հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին՝ ակնարկելով ռուսական պլանի առկայությանը:

Պարզ է, Էրդողանը և Չավուշօղլուն ոչ թե օդից, այլ կոնկրետ հանդիպման հետևանքով են ստույգ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գործող այլ ձևաչափերի ու կարգավորման կոնկրետ տարբերակի մասին: 

Հստակ է, գոյություն ունի կարգավորման կամ քայլերի ռուսական սցենար, որը հակահայկական է: Հստակ է նաև, որ Մոսկվան փորձում է այս սցենարին մասնակից դարձնել Բաքվին ու ԱՆկարային, նաև Թեհրանին:

Երրորդ ճշմարտությունն այն է, որ Կրեմլը ճնշում է գործադրում, առայժմ ապարդյուն, Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց պարտադրելով զիջումներ: 

Այս առումով, Պուտին-Սարգսյան վերջին հանդիպումն անարդյունք էր:

Պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն անկարելի է համարում Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացին, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անթույլատրելի է համարում միակողմանի զիջումների հեռանկարը:

Հայաստանի իշխանությունների հույսն այն է, որ Մոսկվայի պլաններն ու Բաքվի ցանկությունները կբախվեն Արևմուտքի նաև Իրանի հակազդեցությանը:

Գուցե այդպես էլ լինի: Ամեն դեպքում, մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կամ գոնե նոր կարճատև պատերազմի սանձազերծման վտանգը, որովհետև  Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափը կարող է դիմել նման արկածախնդրության, եթե Հայաստանի իշխանությունները տեղի չտան Կրեմլի ճնշումներին:

Իհարկե սրան էլ կարող է խանգարել մեկ այլ հանգամանք: Ղարաբաղը գոնե առժամանակ կարող է դուրս մնալ միջազգային և ռուսական օրակարգերից, որովհետև վիճակը աննախադեպ սրվել է Սիրիայում և Ուկրաինայում:

Սակայն, ինձ մտահոգում է Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ վարքագիծը: Երևանում հույսը դրել ենք, ոչ թե հստակ քաղաքականության այլ բարեհաջող հանգամանքների վրա:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված