Աշխատանքային գրքույկների ճակատագիրը որոշվեց
Հասարակություն
Այսօր գործադիրը որոշում կայացրեց աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
«Փոփոխված օրենքով սահմանվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկն այլևս գործատուները չեն վարելու, նաև՝ անցումային դրույթներում աշխատանքային օրենսգրքի դրույթ է սահմանվել, համաձայն որի՝ գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները փոխանցվելու են լիազոր մարմնին»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց, թե աշխատանքից ազատվելու դեպքում, ո՞վ պետք է լրացնի շտեմարանը՝ գործատո՞ւն, թե՞ նախկին աշխատողը: Արտեմ Ասատրյանն ասաց, որ շտեմարանը հասանելի կլինի նաև քաղաքացուն, ով իր մասին տեղեկությունը կարող է լրացնել, կապահովվի հետադարձ կապ քաղաքացու հետ:
Նախարարը նշեց, որ 2017 թվականի հունվարի 1-ից հետո, երբ կդադարի աշխատանքային գրքույկների վարումը, երկու տարվա ընթացքում այս աշխատանքները կիրականացվեն, որի արդյունքում կստեղծվի տեղեկատվական շտեմարան, կհավաքագրվի ամբողջ աշխատանքային ստաժերի վերաբերյալ տեղեկատվություն:
Ըստ նախարարի՝ այս կերպ կբարելավի նաև կենսաթոշակային համակարգի կառավարելիությանը, կառավարման համակարգի առավելությունն ու կունենա հակակառուպցիոն նշանակություն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ