Բակո Սահակյանը ՀՅԴ-ականների հետ ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր է քննարկել
Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվույան գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանն օրերս հրապարակեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի, կիսանախագահական կառավարման համակարգից ԼՂՀ-ն անցում է կատարում նախագահական համակարգի։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում