ԼՂ-ում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարց բանակցային գործընթացում չի քննարկվում. Գագիկ Մինասյան
Արտաքին Քաղաքական
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հարց բանակցային գործընթացում չի քննարկվում: Օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցություններին:
«Ես կարծում եմ, որ նման հարց կարող է դրվել քննարկման միայն այն պարագայում, երբ մենք կմոտենանք հակամարտության կարգավորման վերջնական փուլերին, սակայն մենք երբեք դրան մոտ չենք եղել և հիմա էլ մոտ չենք»,-նշեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ, պատգամավորը չբացառեց, որ ԼՂ-ում խաղաղապահ ուժերի տեղակայումը կարող է քննարկման առարկա դառնալ պատերազմի կրկնության դեպքում, սակայն դա արդեն կլինի բանակցային գործընթացից դուրս գործընթաց: Նա հավելեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հիմնարար հաշվարկներ են կատարվել, որպեսզի շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական համակարգերը լինեն ավելի բարձր մակարդակի, իսկ հրադադարի խախտումների միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը էապես կնվազեցնի պատերազմի վտանգը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին