Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը» 27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանել Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասին Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին 

Խայտառակություն՝ օրը ցերեկով…

Հրապարակումներ

Մինչ առավոտից երեկո իշխանությունները կոկորդ են պատռում՝ հավաստիացնելով, թե իբր երկրում արվում է ամեն բան՝ խոսքի, մարդկանց ինքնաարտահայտվելու ազատությունը ապահովելու ուղղությամբ, փաստը, սակայն, մնում է փաստ՝ Հայաստանը դեռևս շատ հեռու է եվրոպական այն չափանիշներից, որ առերևույթ պրոպագանդվում է մեզանում բավական երկար ժամանակ:

Խնդիրն այս, թերևս, առավել սուր է արտահայտված հայաստանյան մարզերում, ուր այն հետզհետե առավել լկտի դրսևորումներ է ստանում:
Բանից պարզվում է՝ Վանաձորի քաղաքապետարանին կից «Նեցուկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկին աշխատանքից հեռացրել են միայն այն բանի համար, որ վերջինս համարձակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայքել» «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը։ Այնուհետև՝ հուլիսի 10-ին, Ափինյանը՝ ապօրինի գործողություններից տուժածը, ճշտող հեռախոսազանգ է ստանում Սուսաննա Դարբինյանից՝ Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի քրոջից, որ փորձել է ճշտել՝ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ սույն տիկնոջ միջև հնարավոր կապի մանրամասները։ Այդ ճակատագրական զանգից հետո Ափինյանն ինքն իր համար հանկարծ պարզել է, որ այլևս ստիպված է լինելու համակերպվել գործազուրկի՝ իր նոր կարգավիճակի հետ:

Տեղի ունեցածը որակել որպես Սամվել Դարբինյանի կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի կոպիտ չարաշահում, կնշանակեր սրբագրել այն տեռորը, որ վերջինս իր հարազատի միջոցով իրագործել է քաղաքացու նկատմամբ: Եվ ի՞նչ է սա, եթե ոչ Վանաձորում տիրող անարխիայի ու տոտալիտար բարքերի ցայտուն ապացույց, որ իրականություն է դարձել միայն այն բանի պատճառով, որ մեր որոշ վայ չինովնիկներ, միջնադարյան բռի իշխանիկներին հատուկ մտածելակերպով համակված, առանց դույզն-ինչ վախենալու իրենց արարքների հնարավոր հետևանքներից, ընտելացել են սեփական անմարդկային կրքերին հագուրդ տալուն ու ինչպես ուզում, այնպես էլ տնօրինում են իրենցից կախված մարդկանց ճակատագրերը:

Տեսնես հատկապես ո՞րն էր այս քաղաքացու մեղքը, որ հիմա ստիպված է լինելու անեկամուտ մնալ: Ի՞նչ է, մի՞թե մեր երկիրն իջել է այն մակարդակի, երբ անգամ սոցիալական ցանցերից օգտվելը մարդկանց համար կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, երբ անձնական նախասիրությունները կարող են գործազրկության ու ճնշումների առիթ հանդիսանալ:

Անկասկած՝ ցանկացած նորմալ երկրում, եթե տեղացի չինովնիկը, լինի քաղաքապետ, թե ԺԵԿ-ի պետ, նմանատիպ սկանդալի կենտրոնում հայտնվեր, առաջին բանը, որ տեղի կունենար նրա հետ, գործազրկության սպառնալիքի առաջ հայտնվելը կլիներ: Մեզ մոտ, սակայն, ստիպված ենք արձանագրել, որ ճիշտ հակառակ պատկերն է տիրում. ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի դարբինյաններն իրենց հրաշալի զգան ու մարդկանց հետ վարվեն այնպես, ինչպես խելքներին է փչում. փաստ, որի արգասիքը ներկայիս Հայաստանն է՝ խսիտ թույլ զարգացած տնտեսությամբ, դեմոկրատական ինստիտուտների կաթվածահար վիճակով…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով
Ամենադիտված