«Հրաժարական չտալու դեպքում ընտրությունների օրը վճռական է լինելու իշխանության համար». Ալեք Ենիգոմշյան
Քաղաքական
«Մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը դուրս է եկել իշխանության լեքսիկոնից, և այսօրվա մեր շնչած օդը տարբերվում է այն օդից, որ մենք շնչում էինք մինչև ՊՊԾ գնդի գրավումը, և այդ ամբողջը «Սասնա ծռերի» ձեռքբերումն է»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Ենիգոմշյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև «Սասնա ծռերի» պայքարի շարունակության ճանապարհային քարտեզին, մասնավորապես ասելով հետևյալը.
«Մենք չենք մասնակցում ընտրություններին, դա մեր որդեգրած մոտեցումն է, և եթե ռեժիմը հրաժարական չտա մինչև ընտրությունները, կայանալիք ընտրությունների օրը վճռական օր է լինելու գործող իշխանության համար»։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը գրավեց Էրեբունու շրջանի ՊՊԾ գունդը, որը առիթ հանդիսացավ ՀՀ ներքաղաքական դաշտի ակտիվացման համար։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ