Հայաստանը գրանցեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի առաջին հաղթանակը
Սպորտ
ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի 2016-2017 խաղարկության նախնական փուլի երկրորդ խաղային օրը' օգոստոսի 18-ին, կայացան A խմբի հերթական հանդիպումները, որտեղ նախ ուժերը չափեցին «Գենտոֆտե» և «Ապոել» թիմերը, այնուհետև ՀՊՏՀ-ի ֆուտզալի ու Շվեյցարիան ներկայացնող «Ֆուտզալ մանիակս» թիմերը:
Խաղի ավարտին ՀՊՏՀ-ի թիմը 3:2 հաշվով գրանցեց իր առաջին հաղթանակն այս փուլում:
Նշենք, որ ՀՊՏՀ-ի թիմը հաղթանակ տոնեց շնորհիվ Կարեն Դոքմանյանի հեղինակած գոլի: Երբ խաղի ավարտին ընդամենը 5 րոպե էր մնում, նա իր գոլով ապահովեց խաղի հաղթական հաշիվը' 3:2:
ՀՊՏՀ ֆուտզալի թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը փաստեց, որ ընթանում էր լարված պայքար, հավասար թիմերի դիմակայություն. «Մենք ավելի շատ պահեր ունեինք, էլի չկարողացանք իրագործել: Բայց ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների խաղից: Հայաստանի, մեր թիմի համար ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին հաղթանակն էր: Նորաստեղծ թիմ, բայց արդեն հաջողություններ ենք գրանցում նաև միջազգային ասպարեզում»:
Տեղեկացնենք, որ առջևում խաղարկության վերջին օրն է. օգոստոսի
20-ին' 16.00-ին տեղի կունենա ««Ֆուտզալ մանիակս»- «Գենտոֆտո» հանդիպումը, 19.00-ին' «Ապոել»-ՀՊՏՀ հանդիպումը:
Հաղթական գոլի տեսանյութը՝ ստորև.


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու