Ուկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. Փաշինյան Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ Փաշինյան Մոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը Տիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը Մեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. Փաշինյան ԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն Հայաստան Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել 

Էս արդեն սենց, հա՞…

Վերլուծական

Այն բանից հետո, երբ պարզվեց՝ Հայաստանում ՀՀԿ-ի հետ մեկտեղ պատրաստվում են իշխանությունը կիսել նաև դաշնակցականները՝ կամովին մտնելով այդ ծանր բեռի տակ, ոմանք սկսեցին հույս հայտնել, որ այդ Դաշնակցության մուտքը երկրի կառավարման պետական համակարգ կնշանավորվի այն բանով, որ այդպիսով մեզ կհաջողվի մեկ քայլ առաջ կատարել քաղաքական համակարգի կայացման գործում, ու ՀՅԴ-ն իր հետ կբերի թարմ շունչ, որ կարող է մեծ դեր խաղալ նորմալ քաղաքական դաշտ ձևավորելու, կառավարման համակարգը էականորեն բարեփոխելու գործում:

Բայց, ինչպես կյանքը ցույց տվեց, շատ կարճ ժամանակ պահանջվեց՝ համոզվելու, որ բոլոր նմանատիպ հույսերն ու ակնկալիքները ֆանտաստիկայի ժանրից էին, ու, որ իրականում քաղաքականության մեջ բոլորն էլ նույնն են՝ պարզապես տարբեր անվանումներով…

Ինչպես հայտնի է, Հայաստանում շուտով ՏԻՄ ընտրություններ են: Եվ ահա, ելնելով այդ հանգամանքից, հայաստանյան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցություններն ամեն կերպ փորձում են հնարավորինս էֆեկտիվորեն ինքնակազմակերպվել ու պատրաստված դիմավորել այն օրը, երբ պետք է վճռվի հարցը, թե ում է բախտ վիճակվելու ընդլայնելու ձեռքի տակ եղած իշխանական լծակներն ու, որպես դրա հետևանք, ավելացնելու սեփական ֆինանասական կարողությունները. այս խաղերի մեջ է ներքաշված և Դաշնակցությունն, ում թիմակիցի՝ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մարդիկ արդեն իսկ սկսել են ողջ թափով գործի լծվել ու համապատասխան աշխատանքներ տանել' մարդկանցից ճշտելով' 2017-ին ո՞ր կուսակցությանն են ձայն տալու։

Եվ ահա հենց այս ամենի շրջանակում, պարզվում է, Սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության պետ, Աշտարակի ավագանու անդամ ՀՅԴ-ական Կարեն Շահազիզյանն իր ծառայությանը դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին, ըստ լուրերի, մանրակրկիտ հարցաքննման է ենթարկում ու հետո միայն ձևակերպում «Փարոսը»։

Այն, որ վերջին տասնամյակներին ինչ ասես, որ չի անցել խեղճ ժողովրդի գլխով՝ պայմանավորված Հայաստանում պարբերաբար տեղի ունեցող ընտրություններով, գիտենք բոլորս: Հայաստանի ժողովուրդը բազմիցս է ականատես դարձել ընտրություններում ու դրանց նախորդող փուլում կեղտոտ ընտրական տեխնոլոգիաների կիրառմանն ու իր կամքի վրա տարբեր մեթոդներով բռնանալու փորձերին, ինչի բուն պատճառը եղել ու մնում է այն, որ մեր վայ քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնությունը ժողովրդին համարել ու համարում է լոկ քայլող քվեաթերթիկ' հասարակության նկատմամբ վարելով դրանից բխող համապատասխան քաղաքականություն՝ մե՛րթ սիրաշահելով, մե՛րթ գանակոծելով:

Բայց եթե նույն հանրապետականներն ավելի շատ հակված են սիրաշահելու տարբերակին' ընտրությունից ընտրություն մարդկանց զանգվածաբար կաշառելով, ապա նրանց նորաթուխ գործընկերները' դաշնակցականները, կարծես ավելի շատ նախընտրում են անմարդկային մեթոդներով առաջնորդվել' սեփական նկրտումները բավարարելու համար:

Ի՞նչ է, գրո՛ղը տանի, նշանակում շահարկել մարդկանց ծանր սոցիալական վիճակն ու նրանց հասանելիքը պայմանավորել քաղաքական հայացքներով, սա ո՞ր թիվն է, գլխներիս 37 թի՞վն են բերում, ի՞նչ է: Հետո էլ կուսակցական շեֆերը կանգնում ու լոլոներ են կարդում, թե ազատական մոտեցումների կողմնակիցներ են, թե համամարդկային արժեքների ջատագովներ ու ռահվիրաներ են…

Չունևոր մարդկանցից այսօրինակ մեթոդներով ձայներ պոկելո՞վ եք ջատագովում համամարդկային արժեքները, պարոնա՛յք, դուք ձեզ կողքից տեսե՞լ եք…

Ցավալի է, բայց փաստ, որ մեզանում քաղաքական անփառունակ ավանդույթներն այն աստիճան են կարծրացած ու քարացած, որ դրանց դեմ անգամ ժամանակն ի զորու չէ պայքարելու. թեկուզ հազար տարի էլ անցնի, քաղաքական պայքարի անմարդկային մեթոդները մեզանում կրկին շարունակելու են արդիական մնալ. «կարմիր կովն իր կաշին չի փոխում» հայտնի արտահայտությունն իսկ և իսկ մեր քաղաքական կուսակցությունների մասին է ասված՝ անկախ դրանց երանգներից ու պաշտոնական գաղափարախոսությունից:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինական անօդաչուների հարվածի թիրախում է եղել Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանը TRIPP-ը ոչ մի կերպ չի հատում Իրանի կարմիր գծերը. ռազմական ներկայությունն այնտեղ բացառված է. ՓաշինյանՄեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալՀաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալներըԻրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա ՖորդըՄերցը խոստացել է ուժեղացնել կանանց պաշտպանությունը սպանություններից՝ Գերմանիայում բռնության աճի ֆոնին ԼՂ հայրենակիցների անձնագրերում պետք է նշենք ծննդավայրը, որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի. Նիկոլ ՓաշինյանՄոսկվայում կալանավորվել է գեներալ-գնդապետ Յուրի ԳրեխովըՏիեզերքի խորքում հայտնաբերվել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըՄեկ շաբաթից կայցելեմ Մոսկվա՝ լուծումներ գտնելու երկկողմ ձևաչափով. ՓաշինյանԱՄՆ տնտեսության աճը գերազանցել է սպասումները, սակայն գնաճը մնում է բարձր Մենք մեր շահերն ավելի շատ ենք հարգում, քան Ռուսաստանինը. Փաշինյան Համբարձումյանին ազատազրկելու դեպքում էլ «Կառուցող» դաշինքը կմասնակցի ընտրություններին. պաշտպան Աշխարհաքաղաքական լարվածության նոր զարգացումներ. Ադրբեջանցիներ կայցելեն ՀայաստանՄերձավոր Արևելքի լարվածության ֆոնին նավթի գները շարունակում են աճել Սահմանադրության նախագիծը կլրամշակվի, բայց կմնա «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում. ՓաշինյանԹրամփը չի բացառում Իրանի դեմ նոր ռազմական գործողությունները. Քուշներ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է՝ 849 741՝ տարեկան աճը՝ 39 667. ՓաշինյանՊարսից ծոցում նոր միջադեպ է գրանցվել. նավթատարի մոտ պայթյուն է որոտացել Ծխախոտի, ալկոհոլի, շաքարի ու աղի առևտուրը պետք է ապախրախուսենք․ Փաշինյան Վերջնագրից առաջ՝ շրջագայություն․ Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմՌուբիոն դատապարտել է հութիների հարձակումները. Վաշինգտոնը բանակցում է Էր Ռիադի հետՌուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ
Ամենադիտված