Վեդու սկանդալային քաղաքապետի դեմ է դուրս եկել փողքաղաքապետը
Քաղաքական
Սեպտեմբերի 18-ին ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերի 317 համայնքներում:
Նշանակված օրը Արարատի մարզի Վեդի քաղաքում ևս կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություններ:
ԼՈւՐԵՐ.com-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի համար կպայքարեն ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը և փողքաղաքապետը` անկուսակցական, ինքնաառաջադրված Ալբերտ Սարոյանը:
Հիշեցնենք, որ Վարուժան Բարսեղյանը քաղաքը ղեկավարում է 1999 թվականից, մինչ այս նա մի քանի անգամ հայտնվել է սկանդալների կիզակետում: Օրինակ՝ քաղաքապետի որդին` Հակոբ Բարսեղյանը, 2012 թվականին ռետինե մահակով դաժանաբար ծեծել էր տեղի բնակիչ Սահակ Սահակյանին: Մամուլը գրել է, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել: Սա էլ հաշվեհարդարի առիթ է դարձել:
Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ քաղաքի բնակիչները տարբեր առիթներով դիմել են ԶԼՄ-ներին և բարձրաձայնել քաղաքում տիրող բարձիթողի վիճակի մասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ