«Միայնակ գայլը» կառաջադրվի
Քաղաքական
Արայիկ Խանդոյանին այսօր վերջապես հաջողվեց լիազորել իր կողմից վստահված անձին առաջադրել իր թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, որն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ իրավիճակն արհեստականորեն էր ստեղծվել՝ Խանդոյանին ՏԻՄ ընտրություններին մասնակցել թույլ չտալու նպատակով:
Հիշեցնենք՝ Արայիկ Խանդոյանն այսօր նամակ էր հրապարակել, որում նշված էր, որ ինքն արդեն մի քանի օր է՝ ցանկանում է լիազորագիր տրամադրել իր վստահված անձին՝ Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար, սակայն ՔՀԿ-ի ղեկավար կազմը թույլ չի տալիս իրեն անել դա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ