Երևանում ընդլայնվել է ճանապարհային երթևեկությունը տեսանկարահանող սարքերի աշխատանքային տիրույթը
Հասարակություն
Երևան քաղաքի որոշ խաչմերուկներում, տեսանկարահանող սարքերի ավելացմամբ պայմանավորված, ընդլայնվել է դրանց աշխատանքային տիրույթը, ինչի արդյունքում, մասնավորապես, տեսանկարահանման միջոցով արձանագրվում են Երևան քաղաքի Բաղրամյան-Օրբելի և Տիգրան Մեծ-Սարի-թաղ 12-րդ փողոցների (Սարալանջի փողոցի ուղղությամբ) խաչմերուկների հատվածում թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ