Արայիկ Խանդոյանն առաջադրեց իր թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքում
Հասարակություն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացրել է մարզային ընտրական հանձնաժողովին:
Այսպիսով, նա առաջադրել է իր թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանն ահազանգել էր, որ արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով իր վստահված անձը պետք է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Նշենք նաև, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը, որը, ի դեպ, հայտարարել էր, որ կհրաժարվի մրցակցությունից, եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)