ՀՀ Նախագահը շնորհավորել է Վան Խաչատուրին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության իջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի և ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ