Բրիտանացիները Range Rover-ը սարքավորել են արագության «խելացի» սահմանափակիչով
Հասարակություն
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է 2017 մոդելային տարվա Range Rover արտաճանապարհային ավտոմոբիլը: Այս մասին հաղորդվում է օգոստոսի 19-ի մամուլի տեղեկագրում:
Մոդելը կստանա Range Rover SVAutobiography Dynamic տարբերակը, որն ստեղծել է Special Vehicle Operations ստորաբաժանումը: Այդ ավտոմեքենայի կապոտի տակ 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ է:
Նոր մոդելային տարվա ավտոմոբիլները հանդերձված են Advanced Tow Assist գործառույթով, որը վարորդին օգնում է նվազեցնելու սթրեսի մակարդակը կցանքով հետընթաց շարժման ժամանակ, եւ արագության ինտելեկտուալ սահմանափակիչով, որն ավտոմատ կերպով ավտոմոբիլի արագությունը հարմարեցնում է գործող սահմանափակումներին: Արագության մասին տեղեկատվությունն ընթերցվում է ճանապարհային նշանների ճանաչման համակարգով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ