Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը՝ դպրոցները կամաց-կամաց համալրվում են ՀՅԴ-ականներով. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստում տված Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը՝ դպրոցները կամաց-կամաց համալրվում են ՀՅԴ-ականներով։
Հայաստանի տարբեր շրջաններում կրթական հաստատությունների ղեկավարներ են ազատվում աշխատանքից, նրանց փոխարինում են ՀՅԴ-ականներ կամ էլ ՀՅԴ-ականների մերձավորներ՝ կին, քույր, եղբայր։ Իսկ այն դպրոցներում, որտեղ ՀՅԴ-ական տնօրեն չեն նշանակում, դպրոցների կառավարման խորհուրդներում են ՀՅԴ-ականներ ընդգրկվում, այն էլ՝ ընտանիքներով, կրկին ամուսին, կին, մայր ու զավակ, քույր ու եղբայր տարբերակով։
Ի դեպ, նշանակումից հետո երբ Լևոն Մկրտչյանին հարցրել էին, թե կհամալրվե՞ն արդյոք դպրոցները ՀՅԴ-ական տնօրեններով, հայտարարել էր. «Ինձ համար ցանկացած չափման միավորը պրոֆեսիոնալիզմն է, այլ չափման միավոր կրթության ոլորտում չի եղել ու չի լինի։ Եթե մարդը ճիշտ տեղում է, երկրորդական է նրա կուսակցական ու այլ պատկանելությունը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից