Օլիմպիական նոր ռեկորդ և ոսկե մեդալ
Սպորտ
Ռիոյում շարունակվում են ամառային օլիմպիական խաղերը:
Կանանց 5000 մետր վազքի մրցումներում օլիմպիական ոսկին նվաճել է քենիացի Վիվիան Չերույոտը: Մարզուհին տարածությունը հաղթահարել է 14 րոպե 26,17 վայրկյանում և ռեկորդ սահմանել:
Արծաթե մեդալը բաժին է ընկել Քենյան ներկայացնող մյուս մարզուհուն` Հելեն Օբիրիին (14.29,77): Լավագույն եռյակը եզրափակել է Ալմա Այանան (14.33,59):
Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2000թ-ին` Գաբրիելա Սաբոյի կողմից (14.40,79):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու