Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին:
«Շնորհիվ Ձեր անսպառ եռանդի, ռեժիսորական յուրահատուկ զգացողության եւ կազմակերպչական մեծ ունակությունների' Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որին Դուք նվիրվածությամբ ծառայում եք երկար տարիներ, նրա խաղացանկն ու ինքնատիպ հեղինակային ձեռագրով աչքի ընկնող բեմադրությունները վայելում են հասարակության խորին հարգանքը:
Ձեզ գնահատում են ոչ միայն որպես ռեժիսորի ու հմուտ կազմակերպչի, այլեւ մանկավարժի, ով իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ դերասաններին' օգնելով նրանց բացահայտելու իրենց ներուժը»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)