Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրենը
Ադրբեջան
Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանում միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն, Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՃԿ) ակտիվիստ Ֆաիգ Ամիրովը:
Այս մասին «Թուրան»-ին հայտնել է ԺՃԿ-ի փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում:
Ֆաիգ Ամիրովի ձերբակալության պատճառը հայտնի չէ: Իրավապահ մարմինները դեռեւս չեն մեկնաբանում իրավիճակը: Ֆաիգ Ամիրովը ԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիի մերձավոր զինակիցն է:
«Ինչպիսի մեղադրանք էլ որ առաջադրվի Ամիրովին, դա հիմք չի ունենալու: Տեղի ունեցողը անձամբ իմ եւ կուսակցության դեմ ուղղված իշխանությունների արագացված ռեպրեսիվ արշավի մաս է», - գործակալությանն ասել է Ալի Քերիմլին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ